|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար դիմում է ներկայացրել 9 անձ. yerkir.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ալլա Սերոբյանը:
Նա տեղեկացրեց, որ մասնակիցների ընտրությունը կատարվելու է երկու փուլով` թեստային եւ հարցազրույցի միջոցով:
«Թե ովքե՞ր են դիմել` մրցույթին մասնակցելու համար, չենք կարող ասել, քանի որ օրենքով արգելվում է: Ինչ վերաբերում է հանձնաժողովի անդամներին, ապա պետք է նշեմ, որ հանձնաժողովը ձևավորվում է 24 ժամ առաջ»,- ասաց Սերոբյանը:
Ի դեպ, քննություններին լրատվամիջոցների մուտքն արգելված է: