Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երիտասարդ կանայք ԱԺ դիմաց շղթայակապ բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին՝ հայտնում է Yerkir.am-ը։
«Մենք՝ բոլորս, գերի ենք» և նման բովանդակությամբ այլ պաստառներով նրանք հավաքվել են ԱԺ դիմաց՝ ի ցույց հատկապես ԵԱՀԿ ՄԽ ներկայիս համանախագահ՝ Շվեդիայի արտաքին գործերի նախարարի, որն այսօր ժամանել է Հայաստան Բաքվից։
«Երեկ Ադրբեջանի նախագահը կրկին հայտարարել է, որ Ադրբեջանում հայ ռազմագերիներ չկան։ ՀՀ կառավարությունից հրապարակային որևէ արձագանք մենք էլի չունենք, դրա համար կանայք ստիպված են ասել, որ հայ ռազմագերիները դեռևս չեն վերադարձել։ Մենք շահագրգիռ բոլոր կողմերից, միջազգային կառույցներից, որոնք կարող են այս հարցը լուծել, Բաղրամյանում օրակարգ թելադրողներից, ովքեր շահագրգիռ են այս հարցում, պահանջում ենք այս հարցին առաջնային և անհապաղ լուծում տալ»,-ասաց ակցիայի մասնակից, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը։
Նա նշեց, որ իրենց պահանջը Հայաստանի կառավարությունից է, որն այս 4 ամիսների ընթացքում ոչ միայն չկարողացավ այս հարցին լուծում տալ և չկարողացավ ազատել հայ ռազմագերիներին, այլև իր ամբողջ ժողովրդին դարձրեց պարզապես գերի իր ձեռքում։
«Մենք՝ բոլորս, գերի ենք իշխանությանը, ով ոչինչ չի կարողանում անել և չի էլ ցանանում հեռանալ»,-ասաց Քրիստինե Վարդանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․