կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-09 20:44
Քաղաքական

Գերիներին պետքա գցել ռուսների ջեբը․ Անդրանիկ Քոչարյան․ Դեժավյու

Գերիներին պետքա գցել ռուսների ջեբը․ Անդրանիկ Քոչարյան․ Դեժավյու

Դեժավյու տելեգրամյան ալիքը գրում է․

«Վարչապետ Փաշինյանի Մոսկվա այցից հետո, իշխանականները մեծ հույս են ունեցել որ Փաշինյանը գոնե մեկ կոնկրետ ձեռքբերումով կվերադառնա Պուտինի հետ հանդիպումից հետո։ Նրանց հույսն է եղել, որ Նիկոլը կամ պատվաստանյութի խմբաքանակի համար կպայմանավորվի, կամ մեծ գումարային վարկ, գազի գին, կամ գոնե որոշ քանակի գերիների մասով կպայմանավորվի, որն էլ կկարողանան ընտրություններին ընդառաջ որպես լուրջ հաջողություն ներկայացնել ընտրազանգվածին։ Երբ Փաշինյանը վերադարձել է, ըստ էության դատարկ ձեռքով, ժողովներից մեկի ժամանակ «փրփրել է» Անդրանիկ Քոչարյանը, թե՝ «ռուսները լրիվ իրենց առել անցել են, Քոչարյանին են աջակցում, ակնհայտ», ասել է Անդրանիկ Քոչարյանը։ Հետո, քննարկման ավարտին, առաջարկություն է արել, թե « եթե այդպես է, պետք է, գերիների հարցը գցել ռուսների ջեբը»։ Այդ խոսակցությունից է հենց սկսվել երեկվա, իբր՝ Մուրադովը ինքնաթիռով գերիներ է բերում, հետո թե, խաբեց, ասել էր բերում է, չբերեց»։