|
Փոխարժեքներ
10 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.89 |
| EUR | ⚊ | € 423.09 |
| RUB | ⚊ | ₽ 4.2891 |
| GBP | ⚊ | £ 492.6 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՀՀԿ խորհրդի նիստը, այսօր վարել է Սերժ Սարգսյանը: ԵՐԿԻՐ-ին հայտնի դարձավ, որ ՀՀԿ խորհուրդը որոշել է Երեւանի քաղաքապետի պաշտոնին առաջադրել «ՀայՌուսգազարդ» ընկերության ղեկավար Կարեն Կարապետյանի թեկնածությունը:
Արդարադատության նախարարի պաշտոնի համար որոշվել է առաջադրել իրավաբան Հրայր Թովմասյանին:
Առաջարկվել է զբաղեցրած պաշտոնից ազատել էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանին` նրա փոխարեն առաջադրելով ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի թեկնածությունը:
Ֆինանսների նախարարի պաշտոնի համար խորհուրդը որոշել է առաջադրել ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանի թեկնածությունը: