Փոխարժեքներ
12 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Ռուսական Коммерсантъ-ը գրում է, որ ԱԳՆ-ում, կարծես, կողմնորոշվել են` ով կդառնա արտգործնախարարի տեղակալ՝ փոխարինելով Գրիգորի Կարասինին, որն առաջադրվում է Դաշնային խորհրդում։
Օգոստոսի 23-ին կլրանա Կարասինի 70-ամյակը: «Պետական ծառայության մասին» օրենքի համաձայն՝ պաշտոնավարման ժամկետի երկարաձգումը հնարավոր է մինչև 70 տարին:
Գրիգորի Կարասինը ղեկավարում է ԱՊՀ երկրների հետ երկկողմ հարաբերությունների, արտերկրում հայրենակիցների հետ աշխատանքի հետ կապված հարցերը: Պատասխանատու է Դաշնային ժողովի պալատների, Ռուս ուղղափառ եկեղեցու և հասարակական կազմակերպությունների հետ փոխգործակցության համար։ Պաշտոնը ենթադրում է մի շարք հակամարտությունների գծով «կուրատոր» լինել` Արցախի, Ուկրաինայի և Մերձդնեստրի հակամարտություններն ու Բելառուսի հետ առևտրային խնդիրները։