Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Նիկոլ Փաշինյանը և նախագահը պատրաստ չեն լուրջ օրակարգով հանդիպման և քննարկման: Ես նախագահի և վարչապետի հանդիպումը համարում եմ անբովանդակ և ձևական: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով նախագահի և վարչապետի այսօրվա հանդիպմանը.
«Իրենք իրար հետ կարող են քննարկել երկրի սահմանադրական կարգը տապալելու, օրենքներ խախտելու վերաբերյալ հարցեր, բայց բուն օրակարգի և ստեղծված ճգնաժամից դուրս գալու ելքեր, առանց հիմնական կողմի, իրենք չեն կարող քննարկել»,-ասաց զրուցակիցը:
Քաղաքական գործիչն արձանագրում է, որ Նիկոլ Փաշինյանը դիրքորոշում չի հայտնել արդյո՞ք համաձայն էր ՀՓՇ-ի առաջարկին՝ հանդիպել ԱԺ-ում, ուղիղ հեռարձակմամբ և հստակ օրակարգով.
«Նրանք ձևական, անիմաստ պատկեր ստանալու համար՝ ինչ-որ նախաձեռնություն էին ցույց տալիս, հակառակ դեպքում, ջանք կգործադրեին, որ այդ հանդիպումը տեղի ունենար, որովհետև մենք այդ հանդիպումը չմերժեցինք, այլ հստակություն մտցրինք: Իրենց պետք էր ձևական մաս, իսկ մենք դրանում չկանք»:
Իշխան Սաղաթելյանը նաև վստահեցրեց, որ նախագահի հետ կհանդիպեն միայն իրենց ներկայացրած պայմաններին համաձայնելու դեպքում: