կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-12 17:46
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք այդ բաների մեջ չկանք․ վարչապետը՝ «Ստանդարտ Դիալոգ»-ում կոռուպցիոն կասկածի մասին

ՀՀ ներմուծված սննդի փորձարկումները պատվիրվում են 4 կազմակերպություններում, բայց անհամաչափ շատ՝ «Ստանդարտ Դիալոգ» ՍՊԸ-ում՝ ըստ Yerkir.am-ի այս մասին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ պատգամավորը հարց ուղղեց վարչապետ Փաշինյանին՝ ենթադրելով, որ ընկերությունը օգտագործում է անձնական կապերը։

«Այն, որ մենք տեղյակ չենք այդ ամենից լավ է, դա նշանակում է՝ առնվազն մենք այդ բաների մեջ չկանք»,-արձագանքեց Նիկոլ Փաշինյանը։

Նա խոստացավ, որ եթե անձնական կապեր լինեն, կապերի հեղինակները խստորեն կպատժվեն և խորհուրդ տվեց տվյալները միանգամից ուղարկել իրավապահներին։

«Շատ երկար խոսվում է, որ այդ լաբորատորիան սննդի անվտանգության մենաշնորհ ունի, մենք գնացել ենք այդ քայլին և ազատականացրել ենք, հընթացս եթե կպարզվեն, որ շահագրգիռ պաշտոնյաներ կան, այդ մարդիկ կպատժվեն»,-ասաց նա՝ հավելելով, որ ազատականացրել են նաև այլ ոլորտներ։

Նա հանձնարարեց, որ ՍԱՊ տեսչական մարմինը գրավոր պատասխանի պատգամավորին, եթե կասկածները չփարատվեն՝ համակապատասխան մամինները զբաղվեն և, նրա խոսքով, կոռուպցիոն որևէ երևույթի վրա աչք չի փակվի։

Մանրամասն՝ տեսանյութում․