|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ռուսաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ բանակցությունների՝ զինատեսակների լայն տեսականու՝ այդ թվում ավիացիոն տեխնիկայի մատակարարման շուրջ։ Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունից։
ՌԴՀՏԾ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Վորոբևան հայտարարել է, որ Ադրբեջանը ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում համարվում է Ռուսաստանի գործընկերը, այդ իսկ պատճառով Մոսկվան պատրաստ է Բաքվի հետ բանակցությունների՝ ռուսական սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարման համար։
Ադրբեջանի ՊՆ-ն օրերս հայտարարել է ռուսական Միգ-35 և Սու-35 կործանիչների հանդեպ հետաքրքրության մասին։ Ադրբեջանական գերատեսչության ներկայացուցիչներն արդեն այցելել են «Սուխոյ» կազմակերպության և «Միգ»-ի արտադրամասեր։
Դեռևս 2019 թ. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր ռազմատեխնիկական ոլորտում ՌԴ-ի հետ 5 մլրդ դոլարի պայմանագիր կնքելու մասին, որից 3 մլրդն արդեն իրականացվել է։