Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը փետրվարի 23-ին հայտարարել է, որ հունական կործանիչները հարձակվել են թուրքական հետազոտական նավի վրա Էգեյան ծովի ջրերում՝ հավելելով, որ Անկարան պատասխան հարված է հասցրել սադրանքին:
«Այս միջադեպը մեր հույն ընկերների կողմից հաճախակի հետապնդումների դրսևորումներից մեկն է: Մենք կիրառել ենք անհրաժեշտ հակաքայլեր՝ համաձայն գործող կանոնակարգերի»,- պաշտպանության նախարարին մեջբերում է Hurriyet-ը:
Նշվում է, որ հունական Ֆ-16 չորս կործանիչներ հարձակվել են Çeşme հետազոտական նավի վրա, որը սեյսմիկ հետազոտություններ էր իրականացնում Էգեյան ծովի միջազգային ջրերում և հաճախակի խախտում հունապատկան ջրային տարածքները:
Աքարը չի նշել, թե կոնկրետ ինչպես է արձագանքել Թուրքիան այդ քայլին:
«Այն, ինչ մենք պատրաստվում ենք անել և մեր դիրքորոշումը այս հետապնդումների լույսի ներքո, որոշված է: Դրանում կասկած չկա: Ընդհանուր առմամբ, մենք տեսնում ենք, որ տեխնիկական և գիտական հետազոտություններ իրականացնող նավի հետապնդումն անհամատեղելի է բարիդրացիական հարաբերությունների հետ: Մենք միշտ հանդես ենք եկել միջազգային իրավունքի և երկխոսության օգտին»,- հավելել է նա: