|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Էգեյան ծովի հյուսիսում ապօրինի ներգաղթյալներ տեղափոխող մոտորանավակ է խորտակվել։ Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը, հավելելով, որ մարդիկ այդ նավակով փորձում էին հասնել հունական Լեսբոս կղզի։
Նավակում եղել է 46 փախստական, այդ թվում 8 կին եւ 7 երեխա։ Նավակը ծով է դուրս եկել Այվանջիկի շրջանից։
Ափից 2 մղոն հեռավորության վրա նավակի շարժիչը շարքից դուրս է եկել, որից հետո փոթորիկը սկսել է ջրով լցնել նավակը։ Առափնյա ծառայության նավակներով հնարավոր է եղել փրկել 45 մարդու։ Նրանք Սիրիայի, Աֆղանստանի, Կոնգոյի, Եթովպիայի, Էրիթրեայի, Բանգլադեշի եւ Կամերունի քաղաքացիներ են։
Մի եթովպացի կին համարվում է անհետ կորած, նրա որոնումները շարունակվում են։