|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Վանաձորի Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Ագնեսա Շահնազարյանն ազատվել է թատրոնի տնօրենի պաշտոնից: Լրատվամիջոցներին նա հայտնել է, որ իր պայմանագրի ժամկետն ավարտվել է, մշակույթի նախարարությունն էլ իրեն ազատել է պաշտոնից:
Իր հետագա պաշտոնավարման մասին Շահնազարյանն ասել է, որ ցանկություն չունի շարունակելու հետագա աշխատանքն անտեղյակ մարդկանց հետ, որոնք հնարավորինս խնդիրներ են ստեղծում թատրոնի համար:
Yerkir.am-ը մշակույթի նախարարության իրավաբանական վարչության պետ Անուշ Ղազարյանից հետաքրքրվեց` ի՞նչ խնդիրների մասին է ակնարկում Ագնեսա Շահնազարյանը: Նախարարության վարչության պետը չկամեցավ մեկնաբանել թատրոնի` արդեն նախկին տնօրենի ասածը, բայցև ընդգծեց` ազատման որոշումը եղել է օրենքի տառին համապատասխան: