|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր կառավարության նիստում ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը ներկայացրեց «Գործարար ծրագրերի հավանության արժանացման և լրացուցիչ աշխատավարձի հաշվարկման կարգը սահմանելու մասին» հարցը:
Եթե կառավարությունը հավանության է արժանացնում գործարար ծրագրերի շրջանակներում ստեղծված աշխատատեղերը, ապա առաջիկա 5 տարվա կտրվածքով այդ աշխատատեղերի համար վճարված աշխատավարձը լրացուցիչ նվազեցվում է գործարար ծրագրեր իրականացնող տնտեսվարող սուբյեկտի կողմից վճարվող շահութահարկի գումարից:
«Այլ կերպ՝ դա նշանակում է, որ պետությունը շահութահարկի գումարի 30 տոկոսի չափով բիզնեսին աջակցելու է՝ նոր ստեղծվող աշխատատեղերի աշխատավարձը ֆինանսավորելով: Դա կխթանի նոր աշխատատեղերի ստեղծումը»,- ասաց Վարդան Հարությունյանը:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հավելեց. «Այսինքն` մենք թույլ ենք տալիս, որ նոր աշխատատեղ ստեղծող ընկերությունն իր շահութահարկի մինչև 30 տոկոսն ուղղի աշխատավարձ տալուն»: