կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-10 19:12
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չկա Օնիկ Գասպարյանը, բայց մենք նույն կերպ շարունակելու ենք մեր պայքարը. Վազգեն Մանուկյան

Պատերազմի կեսից պետք է բանակը իշխանությունը վերցներ իր ձեռքը․ ինչո՞ւ բանակը դա չարեց՝ ըստ Yerkir.am-ի հռետորական հարց ուղղեց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում հանրահավաքի ժամանակ։

«Չէ՛, դավաճաններ չեն, ուղղակի շատ օրինապաշտ զինվորականներ են»,-եզրակացրեց նա։

Նա նկատեց, որ Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարը զրոյից սկսվեց, և հիմա տասնյակ հազարավոր մարդիկ են ներգրավված, համարյա բոլոր ինստիտուտները չեն ընդունում Նիկոլ Փաշինյանին։

«Այդ պայքարի ժամանակ մենք ստացանք առավելություն, երբ փետրվարի 25-ին բանակը հայտարարեց, որ Հայաստանի անվտանգության սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, որը պետք է գնա։ Եվ քանի որ շտաբի պետը Օնիկ Գասպարյանն էր, Նիկոլին սկսեց թվալ, որ եթե Օնիկին հանի, ամեն ինչ լավ կլինի և պայքարը գնաց այդ ուղղությամբ։ Իրեն չէր հաջողվի, եթե Արմեն Սարգսյանը չօժանդակեր իրեն՝ մի մարդ, որը չեմ իմանում ոնց նախագահ էր դարձել»,-ասաց Վազգեն Մանուկյանը։

Նրա գնահատմամաբ՝ բանակը իրեն պահեց օրինապաշտ։

«Ես այդպես ինձ չէի պահի․ այն բանից հետո, երբ մենք վերցրինք Դեմիրճյան փողոցը, ես Օնիկի տեղը լինեի՝ կձերբակալեի Նիկոլ Փաշինյանին։ Ինքը չգնաց այդ քայլին, բայց պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանը դեռ չի հաղթել, որովհետև բանակն ասաց՝ ճիշտ է, Օնիկ Գասպարյանը դուրս է գալիս, բայց մենք մնում ենք նույն կարծիքին»,-նկատեց Մանուկյանը։

Հիմա ինչ է սպասվում բանակին․ Վազգեն Մանուկյանի կանխատեսմամբ՝ Փաշինյանը կուզենա բոլոր ստորագրողներին հանի, բանակը նորից ջարդի, բայց ասաց, որ չպետք է մոռանալ, որ մենք նոր պատերազմի առաջ ենք կանգնած։ Կհաջողվի ջարդել բանակը, թե ոչ, նրա խոսքով, կախված է և՛ մեզանից, և՛ թե զինվորականությունը ինչքան երկար կենթարկվի անօրինական հրամաններին։ Նա կոչ արեց չենթարկվել։

«Չկա Օնիկ Գասպարյանը, բայց մենք նույն կերպ շարունակելու ենք մեր պայքարը»,-վստահեցրեց  Վազգեն Մանուկյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․