Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության այսօր տարածած մի հայտարարույթուն հանրության լայն շրջանակներում ներկայացվել էր, իբր թե Գլխավոր Շտաբի պետի պաշտոնում Օնիկ Գասպարյանի լիազորությունները պահպանելու մասին վարչական դատարանի որոշումը ոչ իրավաչափ է, եւ ԴԱՀԿ-ն այն չի ընդունել։
Բանն այն է, որ ԴԱՀԿ-ն հայնել է, որ չի ընդունել դատարանից ստացված կատարողական թերթերը եւ այն վերադարձրել է ետ։ Իշխանական շրջանակները սա եւս ներկայացնում էին իբրեւ փաստարկ, որ Օնիկ Գասպարյանն այլեւս գլխավոր շտաբի պետ չի։
Քիչ առաջ Երկիր Մեդիա հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման տաղավարում, Աննա Իսրայելյանին Օնիկ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը մանրամասն պարզաբանել է, որ դատարանի որոշումը որեւէ կերպ կասկածի տակ չի դրվել եւ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը շարունակում է զբաղեցնել Գլխավոր շտաբի պետի պաշտոնը։