|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ռուսաստանը գնահատում է ամենաբարդ խնդիրները լուծելու համար փոխզիջում գտնելու՝ Թուրքիայի կամքը. ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Լրագրողները Պեսկովին հարցրին, թե ինչպես է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսնում ռուս-թուրքական հարաբերությունները, և արդյո՞ք Թուրքիան Ռուսաստանի գլխավոր դաշնակիցներից մեկն է:
«Իհարկե, Թուրքիան Ռուսաստանի Դաշնության շատ կարևոր գործընկերն է՝ Ռուսաստանի Դաշնության ռազմավարական գործընկեր»,- պատասխանել է Պեսկովը:
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղարը հստակեցրել է, որ երկու երկրները սերտ փոխգործակցություն ունեն տարածաշրջանային գրեթե բոլոր հարցերի շուրջ, մասնավորապես` Ղարաբաղի հարցով ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնի աշխատանքի վերաբերյալ:
«Գիտեք, որ Սիրիայի շուրջ փոխգործակցությունը շատ ակտիվ է, և չնայած Սիրիայում տեղի ունեցած դժվար պահերին, երկու նախագահներին միշտ էլ հաջողվել է փոխզիջում գտնել,- հավելել է Պեսկովը:- Մենք շատ բարձր ենք գնահատում նույնիսկ մեր գործընկերների՝ փոխզիջում գտնելու քաղաքական կամքը դժվար իրավիճակներում»: