|
Փոխարժեքներ
12 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Դեպի Թուրքիա թռիչքների սահմանափակումները կապված չեն Մոսկվայի և Անկարայի միջև երկկողմ հարաբերությունների հետ, այլ պայմանավորված են այդ երկրում կորոնավիրուսի հետ կապված համաճարակաբանական իրավիճակի վատթարացումով. լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Թուրքիայի հետ հարաբերությունները զարգանում են, տուրիզմի արգելքի հետ կապված իրավիճակը ոչ մի կապ չունի երկկողմ հարաբերությունների հետ, դա կապված է շարունակվող համաճարակի և Թուրքիայում համաճարակաբանական իրավիճակի վատթարացման հետ», - ասել է Պեսկովը:
Նա հավելել է. «Եվ, իհարկե, մեր թուրք գործընկերները չեն կարող չհասկանալ մեր սեփական քաղաքացիների հանդեպ ունեցած մտահոգությանը: Սա, ըստ էության, գործընկերությունն է»:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք սա նշանակում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների սառեցման ժամանակաշրջան չկա, Պեսկովն ասել է. «Իհարկե` ոչ»: