կարևոր
643 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-30 16:18
Քաղաքական

Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է, և դա մնում է անփոփոխ․ Գալուզին

Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է, և դա մնում է անփոփոխ․ Գալուզին

Հայաստանը մեր դաշնակիցն է, մեր ռազմավարական գործընկերը, և մեր հարաբերությունների այս հիմնարար պարամետրերը մնում են անփոփոխ։ Այս մասին Իզվեստիա-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Ինչ վերաբերում է ցանկացած երկրի կամ միավորման, այդ թվում՝ Եվրամիության հետ հարաբերություններ պահպանելու ՀՀ իրավունքին, մենք կարծում ենք, որ սա ցանկացած ինքնիշխան երկրի իրավունքն է։ Սակայն համագործակցությունը մեկ բան է, ինտեգրացիան՝ բոլորովին այլ բան։ Եվ այն, ինչ մենք տեսնում ենք Հայաստան-ԵՄ գործընկերության նոր ռազմավարական օրակարգում, հենց այս ինտեգրացիան է։ Եվ ինչպես տեսնում ենք, այն ներառում է Հայաստանի իրավական շրջանակի ներդաշնակեցումը ԵՄ համապատասխան չափանիշներին այնպիսի հիմնական ոլորտներում, ինչպիսիք են քաղաքականությունը, անվտանգությունը, տնտեսությունը, էներգետիկան, շրջակա միջավայրը և այլն»,- ասել է նա։

«Մենք բացահայտ և անկեղծորեն հայտնում ենք մեր հայ գործընկերներին, որ ԵՄ-ի հետ իրավական շրջանակի նման ներդաշնակեցումը անխուսափելիորեն կհակասի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) համապատասխան նորմերին, որի անդամ է նաև Հայաստանը։ Հետևաբար, մենք ուշադիր հետևում ենք Հայաստանի՝ ԵՄ նորմերին իր իրավական շրջանակը ներդաշնակեցնելու քաղաքականության և ԵԱՏՄ համապատասխան կանոնակարգերի միջև հնարավոր հակասություններին»,- նշել է Գալուզինը։