|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Երեկ ցերեկը Արարատի մարզի Սիս գյուղում մի տղամարդ թթենուց կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել: Yerkir.am-ի տեղեկություններով` մահացածը նույն գյուղի բնակիչ` 43-ամյա Վարդան Բիլյանն է: Մեր տեղեկություններով` նա երեք անչափահաս երեխաներ ունի:
Մեզ հետ զրույցում Սիսի գյուղապետ Արմեն Եղյանը հայտնեց, որ նրան առաջինը գտել է կինը: Համայնքապետի խոսքով` ընտանիքը վատ սոցիալական պայմաններում է ապրում: «Հայրը բանվորությամբ էր զբաղված, մի կերպ ապրում էին»,- ասաց նա:
Նշենք, որ, նախնական վարկածի համաձայն, տղամարդն ինքնասպանություն է գործել ֆինանսական խնդիրների պատճառով: