|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Փետրվարի 13-ին Սյունիքի մարզի Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով զոհված Գագիկ Մանուկյանը Քասախից էր։ NEWS.am-ին վարչական շրջանի ղեկավար Արտակ Թովմասյանը պատմեց, որ Մանուկյանը երեք երեխաների հայր էր։
«3 երեխա ուներ․ երկու աղջիկ և մի տղա։ Մի քանի անգամ մեկնել է դիրքեր, պահպանել հայկական դիրքեր։ Եթե նա մեկնում է կամավոր պահելու մեր սահմանները, դա արդեն խոսում է իր մարդկային և հայրենասիրական արժեքների մասին։ Շատ աշխատասեր, հայրենասեր մարդ էր»,- ասաց վարչական շրջանի ղեկավարը։