Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Մոլդովայում հատուկ գործողության ընթացքում հայտնաբերվել է ապօրինի աշխատող մինի-գործարան, որն ուղղաթիռներ է թողարկում անօրինական մատակարարումների համար. այս մասին հայտարարություն է տարածել Մոլդովայի գլխավոր դատախազությունը, գրում է «Ինտերֆաքս»-ը։
Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է.
«Դնեստրի ափի Անվտանգության գոտում, Քիշնևից 50 կիլոմետր հեռավորությամբ, գործել է ուղղաթիռների ընդհատակյա գործարան: Այնտեղ անցկացվել է ուղղաթիռների հավաքում, որոնք Կա-26-ի վերափոխակված տարբերակն են: Ուղղաթիռներն անօրինական ճանապարհով արտահանվել են ԱՊՀ-ի երկրների շուկա: Ուղղաթիռների արտադրությունում աշխատողների մեծ մասը Մերձդնեստրի բնակիչներ են»։
Նշվում է նաև, որ խուզարկությունների ընթացքում գտել են պատրաստության տարբեր փուլերում գտնվող ավելի քան 10 ուղղաթիռ. «Դրանք չեն ունեցել ծագման փաստաթղթեր, ընդ որում մի մասն ակնհայտ ձեռքի արտադրության է»,- հստակեցրել են գերատեսչությունում:
Մանրամասնվում է նաև, որ հարուցվել է քրեական գործ թռչող ապարատների մաքսանենգության պատրաստման մասին. այդ հոդվածով պատիժը նախատեսում է մինչև տասը տարվա ազատազրկում։