|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Եվրոպական Միությունը զգուշացրել է, որ պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի դեմ, եթե վերջինը չդադարեցնի սադրանքներն ու ճնշումները Միջերկրական ծովի արևելյան մասում: Ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին հոկտեմբերի 2-ին հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
«Մենք Թուրքիայի հետ դրական և կառուցողական հարաբերություններ ենք ցանկանում, և դա նույնպես պետք է բխի Անկարայի շահերից: Բայց դա կլինի միայն այն դեպքում, եթե դադարեցվեն սադրանքներն ու ճնշումները։ Ուստի մենք ակնկալում ենք, որ Թուրքիան այլևս զերծ կմնա միակողմանի գործողություններից»,- ասել է ԵՀ ղեկավարը:
Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նշել է, որ սադրանքների և ճնշումների վերսկսման դեպքում ԵՄ-ն կօգտագործի իր ունեցած բոլոր գործիքներն ու հնարավորությունները: