կարևոր
3721 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-15 18:35
Քաղաքական

Կեղծ են պնդումները, թե Մադրիդյան սկզբունքներն ընդունելով բանակցությունների հիմք, Հայաստանն Արցախին զրկել է անկախ լինելու հնարավորություններից․ Խաչատրյան

Ջորջ Օրուելը իր դարակազմիկ «1984»-ը վեպում մի միտք է արտահայտում` «ով վերահսկում է անցյալը, վերահսկում է ապագան, ով վերահսկում է ներկան, վերահսկում է անցյալը»։ Հանրային գիտակցությունը աղավաղելու այս հզոր զենքին տիրապետում է ՀՀ իշխանությունը, որը իրականացվում է բավականին արդյունավետ կերպով՝ ձախողումները անցյալին մեղսարկելու իր քաղաքականության մեջ։ Այս մասին Ազգային Ժողովի քառօրյա նիստի ժամանակ հայտարարեց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, երբ միացել է Ալմաթայի հռչակագրին, որով ընդամենը կարգավում էին ԱՊՀ անդամ երկների միությունը։ Հռչակագրի հենց առաջին պարբերությունում նշում կա՝ ինքնորոշման իրավունքի վրա։ Սակայն սա ընդամենը հռչակագիր է, և Խորհրդարանում չի վավերացվել։ Կեղծ են այն պնդումները, թե ստորագրելով Ալմաթայի հռչակագիրը՝ Հայաստանը Արցախը ճանաչելու է որպես Ադրբեջանի մաս։ Ալմաթայի հռչակագիրը երբեք չի դիտվել, որպես Արցախի հակամարտության կարգավորման հիմք։ Նմանապես կեղծ են այն պնդումները, թե 2007-ին Մադրիդյան սկզբունքները ընդունելով  որպես բանակցությունների հիմք՝ Հայաստանը Արցախին զրկել է անկախ լինելու սկզբունքի գործանակ և տեսական հնարավորություններից»։

Պատգամավորը հիշեցրեց Մադրիդյան սկզբունքները հիմնված են Հելսինկի եզրափակիչ ակտի 3 սկզբունքների և 6 լրացուցիչ տարրերի վրա։

«Մինսկի խմբի ներքո անցկացվող բանակցությունների արդյունքում, Արցախի վերջնական կարգավիճակը որոշվելու է պարտադիր իրավական ուժ ունեցողի հանրաքվեի միջոցով, որի օրակարգը ոչնչով սահմանափակված չէր։ Մինչև հանրաքվեն Լեռնային Ղարաբաղը ստանում էր միջանկյալ կարգավիճակ և անվտանգության միջազգային երաշխիքներ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։