Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով tert.am կայքի՝ «ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդը հայտարարել է, որ իբր ռուս համանախագահ Իգոր Պոպովն իրեն ասել է, որ նույնիսկ եթե հայկական և ադրբեջանական կողմերը համաձայնեն Ս. Լավրովի (ՌԴ ԱԳ նախարար)՝ ԼՂՀ-ի վերաբերյալ գաղափարներին, ռուսական կողմը չի գնալու դրանց իրականացմանը․ որքանո՞վ է այս հայտարարությունը համապատասխանում իրականությանը» հարցին, պատասխանել է․
«Բացարձակապես չի համապատասխանում: Ռուսաստանը միշտ պատրաստ է եղել կարգավորման այն տարբերակին, որին կաջակցեն հակամարտության կողմերը: Այս մասին բազմիցս խոսել է Ռուսաստանի Դաշնության նախագահը: Այս դիրքորոշումը որոշիչ է Ռուսաստանի համանախագահության աշխատանքում:
Ինչո՞վ է առաջնորդվել Ռ. Հոգլանդը, որ նման հայտարարություն է արել, ես չեմ պատրաստվում գուշակել:
Ուզում եմ շեշտել, որ կարգավորման առաջարկների փաթեթը, բացի Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հռչակագրերից, ներառում էր նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համատեղ հայտարարությունը դրան աջակցելու մասին: Այս երկու փաստաթղթերը, գումարած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, որը հաստատում է Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ առաջարկությունների փաթեթը, կազմում էին այն ժամանակվա ռուսական առաջարկների էությունը, որոնց մասին մանրամասնորեն տեղյակ էին մյուս համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան, և որին նրանք լիովին աջակցում էին»,– ասել է Զախարովան։