| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այս տարի լրանում է Հյուսիսային համալսարանի հիմնադրման 20-ամյակը: Այսօր բուհում «Հյուսիսային համալսարանի դիմակայությունը 21-րդ դարի մարտահրավերներին» խորագրով գիտական խորհրդի ընդլայնված նիստ էր, որին մասնակցում էր նաև ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Նիստը սկսվեց 1 րոպե լռությամբ` ի հիշատակ Արցախում զոհված զինծառայողների:
Նախարարը նշեց, որ 20 տարվա պատմությունը բուհի համար բավական լուրջ այցեքարտ է: Հյուսիսային համալսարանը, ըստ նրա, կայացած բուհ է, որն ապրում է իր կյանքով, ունի քաղաքացիական ակտիվություն:
«Համալսարանը մեկն է այն բուհերից, որն ակտիվորեն մասնակցեց նաև Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Ես վստահորեն կարող եմ ասել, որ բուհում ձևավորվել է հայրենասիրության դրական մթնոլորտ: Մեր երկրին սպասվում է բավական բարդ շրջան, և հույս ունեմ, որ համալսարանը կմնա իր դիրքերում»,- ասաց նախարարը:
Բուհի ռեկտոր Բորիս Մակիչյանն էլ նշեց, որ բուհն իր առաքելությունն ունի, և իրենց համար առաջին հերթին կարևոր է լավ քաղաքացի դաստիարակելը: «Ապրիլյան ծանր օրերին մենք մեր ուսանողների հետ կամավորական խումբ էին ձևավորել` 100 հոգուց կազմված, սակայն, բարեբախտաբար, պատերազմն ավարտվեց, և մեր կարիքը չեղավ, սակայն մենք կազմ ու պատրաստ ենք: Ի դեպ, ասեմ նաև, որ այդ օրերին զոհված զինծառայողների ընտանիքների անդամները մեզ մոտ անվճար սովորելու հնարավորությւոն ունեն, նրանց նաև հանրակացարանով կապահովենք»,- ասաց ռեկտորը:
Բուհն, ի դեպ, ՀՀ ՊՆ-ից պատվոգիր է ստացել` այդ օրերին բանակի կողքին կանգնելու և աջակցելու համար: