Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամեն ինչ նորմալ կլիներ, եթե այս օրինագիծը չբերեր մի քաղաքական ուժ, որը իշխանության է եկել՝ քաղաքական գործիչների պատուհանների տակ թաղումներ կազմակերպելով, պսակներ բերելով, լենտաներ կապելով, և դրա կազմակերպման ծանր բեռը ստանձնած գործիչն այստեղ է նստած։ Ժամանակը գալու է և ամեն ինչ հանրայնացվելու է։ Դուք չե՞ք տեսել, թե՞ տեղյակ չէիք հրապարակի էկրանին ինչ էր ցուցադրվում։ Նորմալ կլիներ, որ այն քաղաքական ուժը, որը եկել է իշխանության, ֆեյքերով հայտնի չլիներ, որովհետև ես հրաժարվում եմ հավատալ, որ Նիկոլ Փաշինյանի մարմնի տարբեր մասերն ուտելու պատրաստակամություն հայտնող ֆեյքերն իրականում քաղաքացիներ են։ Ես նորմալ կվերաբերվեի այս ամենին, եթե այս օրինագիծը բերելուց առաջ ձեր քաղաքական ուժը ներողություն խնդրեր այն ամենի համար, ինչ ժամանակին կազմակերպել էր ընդդիմադիրների և այլախոհների դեմ․ ԱԺ-ում իր ելույթում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում