կարևոր
2635 դիտում, 1 տարի առաջ - 2023-11-03 14:05
Քաղաքական

Անկլավ» կոչվածները, որոնց բացահայտ ապօրինի փորձ է արվում հանձնել ադրբեջանցիներին, ունեն ռազմական առանցքային նշանակություն․ Գևորգ Դանիելյան

Անկլավ» կոչվածները, որոնց բացահայտ ապօրինի փորձ է արվում հանձնել ադրբեջանցիներին, ունեն ռազմական առանցքային նշանակություն․ Գևորգ Դանիելյան

Արդարադատության նախկին նախարար, իրավական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Անկլավ» կոչվածները, որոնց բացահայտ ապօրինի փորձ է արվում հանձնել ադրբեջանցիներին, ունեն ռազմական առանցքային նշանակություն, և այդպիսիք առնվազն այս փուլում պետք են ոչ թե մարդկանց բնակեցնելու, այլ ռազմական շահեկան հենակետեր կահավորելու համար (թե բա՝ հիմա մարդ չի ապրում, ինչի՞ են պետք): Պետության տարածքն էլ որոշվում է ոչ թե զուտ գիտահանրամատչելի հանրագիտարաններով ու այլ դոկտրինալ կամ սիրողական աղբյուրներով, այլ նորմատիվ իրավական փաստաթղթերով, իսկ դրանց համաձայն՝ այդպիսիք կարող էին որոշակի չափագրումներից հետո հանձնվել միայն համարժեք տարածքի դիմաց, ինչը չի արվել ժամանակին, ուստի այդ հարցն այլևս չունի որևէ իրավական հիմք ....