|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
Արաբկիրի թաղապետ Հովհաննես Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Թափանցիկ աշխատանք բացառապես օրենքի դաշտում, հետևողական ու սրտացավ մոտեցում: Սա է իմ պահանջը: Կազմակերպելով հերթական գործակարգավարական խորհրդակցությունն այսօր հանձնարարել եմ խիստ և անզիջում լինել ապօրինի շինարարության, հողազավթումների և բացօթյա ապօրինի առևտրի դեմ պայքարում: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի դիրքորոշումն այս հարցում այլընտրանքի հնարավորություն չի տալիս:
Այսօր նաև հանձնարարել եմ շատ ուշադիր լինել տնտ. սուբյեկտների կողմից հարակից տարածքների բարեկարգման ու կանաչապատման գործընթացի պատշաճ ապահովմանը, համագործակցելով համապատասխան ծառայությունների հետ՝ արտաքին լուսավորության ցանցում թերությունների արագ վերացմանը: Քննարկել ենք բազմաթիվ աշխատանքային այլ հարցեր ևս»: