կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-01 15:08
Քաղաքական

Հաղորդագրութիւն ՀՅԴ Հիւսիսային Իրանի Կենտրոնական կոմիտէի

Հաղորդագրութիւն ՀՅԴ Հիւսիսային Իրանի Կենտրոնական կոմիտէի

Հայաստանի, Արցախի եւ հայ ժողովրդի համար վճռորոշ այս օրերին, երբ ՀՀ կապիտուլեանտ եւ դաւաճանական իշխանութիւնների թիրախում է յայտնւել մեր անկախութեան կերտողներից եւ մեր պետականութեան գլխաւոր խորհրդանիշերից մէկը, մեր յաղթանակների եւ արժանապատւութեան մարմնաւորողը՝ Հայոց Բանակը եւ նրա սպայակազմը, ՀՅԴ Հիւսիսային Իրանի Կենտրոնական կոմիտէն յայտնում է իր ողջ կառոյցի անվերապահ զօրակցութիւնը Հայոց Բանակին եւ նրա հրամանատարական կազմին:

Օրհասական այս պահին, երբ նժարին է դրւած Հայոց պետականութեան լինել-չլինելու հարցը, մենք մեր լիարժէք զօրակցութիւնն ենք յայտնում նաեւ «Հայրենիքի փրկութեան շարժման»-ը, եւ կոչ ենք անում մեր բոլոր գիտակից եւ արժանապատիւ հայրենակիցներին համախմբւել շարժման առանցքի շուրջ՝ յանուն Հայրենիքի փրկութեան եւ պաշտպանութեան:

Մենք հաստատում ենք, որ ներկայ անելանելի թւացող իրավիճակի միակ ելքն անձնատւութեան, նւաստացման եւ պարտութեան մարմնացումն համարւող այս իշխանութիւնների օր առաջ հեռացումն է:

Վստահ ենք, որ միասնութեան եւ համազգային ջանքերի շնորհիւ հնարաւոր կը լինի կասեցնել մեր Հայրենիքի գահավիժման ընթացքն ու վերականգնել ոտնատակ տրւած մեր ազգային արժանապատւութիւնը:

 

ՀՅԴ Հիւսիսային Իրանի Կենտրոնական Կոմիտէ

01.03.2021 թ., Թեհրան