|
Փոխարժեքներ
28 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.43 |
| EUR | ⚊ | € 440.89 |
| RUB | ⚊ | ₽ 4.8627 |
| GBP | ⚊ | £ 503.72 |
| GEL | ⚊ | ₾ 141.17 |
Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմն Արցախի Հանրապետութեան դէմ ձեռնարկել է հերթական սանձարձակ եւ սադրիչ գործողութիւնները:
Կեղծ, արհեստածին պատրւակներով պարբերաբար փակ պահելով Արցախի Հանրապետութիւնն աշխարհի հետ կապող միակ ճանապարհը` Լաչինի միջանցքը, ինչպէս նաեւ խափանելով դէպի Արցախ գազամատակարարումը, Ադրբեջանը միտումնաւոր կերպով փորձում է արցախահայութեանը հումանիտար աղէտի մատնել՝ ակնյայտօրէն դրսեւորելով ահաբեկչական պետութեանը բնորոշ վարքագիծ:
Ադրբեջանի իշխանութիւնների գործողութիւնները ոչ այլ ինչ են, քան 2020 թւականի նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեամբ ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների, ստանձնած միջազգային պարտաւորութիւնների եւ հումանիտար նորմերի կոպտագոյն խապտում: Դրանք Արցախի եւ արցախահայութեան նկատմաբ Բաքւի բռնապետութեան որդեգրած ցեղասպան քաղաքականութեան բաղկացուցիչ մասերն են, որոնք միտւած են Արցախը հայաթափելու, այն իր կազմի մեջ բռնի կերպով ընդգրկելու նպատակի իրագործմանը:
Դատապարտելով էթնիկ զտումների միտւած Ադրբեջանի իշխանութիւնների սանձազերծած գործողութիւնները, կոչ ենք միջազգային հանրութեանը եւ միջազգային կառոյցներին լուռ չմնալ եւ դատապարտել Բաքւի հակամարդկային վարքագիծը, որը հակասում է միջազգաին իրաւունքի բոլոր նորմերին եւ քրէօրէն պատժելի, մարդկաութեան դէմ յանցագործութեան վառ օրինակ է:
ՀՅԴ Հիւսիսային Իրանի Կենտրոնական կոմիտէ
14 դեկտեմբերի 2022թ., Թեհրան