|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
2021 թւական Ապրիլի 24-ը դարձաւ պատմական օր Հայոց Ցեղասպանութեան ճանաչման գործընթացում: ԱՄՆ նախագահ Ջոզէֆ Բայդէնը իր յայտարարութեան մէջ պաշտօնապէս հաստատեց Հայոց Ցեղասպանութեան իրողութիւնը:
Պատմական մեծ նշանակութեան այս յաջողութեան առիթով, ՀՅԴ Հիւսիսային Իրանի շրջանի մարմինների եւ ընկերների անունից շնորհաւորում եւ երախտագիտութեան խօսք ենք ուղղում ՀՅԴ ԱՄՆ-ի շրջանի կառոյցներին, Հայ Դատի յանձնախմբերին եւ գրասենեակներին, ինչպէս նաեւ՝ ամերիկահայ համայնքի հազարաւոր նւիրեալներին, որոնք ջանք ու եռանդ չխնայեցին տասնամեակների պայքարի արդիւնաւորման համար:
Կասկածից վեր է, որ պատմական այս յաջողութիւնը Ձեր անմնացորդ, նւիրւած, նպատակային, անկոտրում եւ անզիջում պայքարի ու վճռակամ աշխատանքի արդիւնքն է:
Վստահ ենք, որ այս յաջողութիւնը կը գայ նոր լիցք հաղորդելու Հայոց Ցեղասպանութեան փաստի միջազգային ճանաչման եւ հատուցման մեր դժւարին պայքարին: Պայքար, որը պէտք է շարունակւի այնքան ժամանակ, քանի դեռ ամբողջովին չեն վերականգնւել հայութեան ոտնահարւած իրաւունքները: Պայքար, որի վերջնահանգրւանը պէտք է դառնայ ամողջական Հայաստանը, ամբողջական հայութեամբ:
ՀՅԴ Հիւսիսային Իրանի շրջանի Կենտրոնական Կոմիտէ
Թեհրան
27 ապրիլի, 2021թ.