կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-01 13:38
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե դեմ եք թուրքականությանը՝ Փաշինյանի ակցիային մասնակից չեք լինի․ Գերասիմ Վարդանյան

Այսօր Նիկոլ Փաշինյանի՝ Հանրապետության հրապարակում կազմակերպած խրախճանքը լուսաբանվելու է նաև թուրքական լրատվամիջոցների կողմից՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը դաշնակցական երիտասարդների կազմակերպած ակցիայի ժամանակ, երբ ակտիվիստները մտել էին ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենք՝ նախարարներին զգուշացնելու, որ չհամարձակվեն, իշխանական լծակներն օգտագործելով, պետական սեկտորի աշխատակիցներին բռնի տանել Նիկոլ Փաշինյանի այսօրվա հանրահավաքին։

«Նախարարությունների հարգելի աշխատակիցներ, եթե դուք ցանկանում եք մասնակից լինել մի արյունալի ներկայացման, որը լուսաբանվելու է թուրքական լրատվամիջոցների կողմից, ուրեմն դուք կմասնակցեք դրան։ Իսկ եթե դուք դեմ եք թուրքականությանը, եթե դուք դեմ եք մեր հողերի հանձնմանը, եթե ձեզ համար Շուշին Շուշի է, այլ ոչ թե Շուշա, եթե ձեզ համար Արցախը մեր հայրենիքն է, եթե պատրաստվում եք մեր հայրենիքը վերադարձնել, եթե ձեզ համար 5000-ից ավել մեր եղբայրների թափած արյան վրեժը կարևոր է և պատրաստվում եք վաղ թե ուշ լուծել, ուրեմն դուք այդ ակցիայի մասնակից չեք լինի»,-ասաց Գերասիմ Վարդանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․