|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Փողոցում քայլող մարդիկ մեր հայրենակիցներն են, նրանց ստիպողաբար են տանում, կոչ ենք անում բոլորին միանալ մեզ՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը Ազատության հրապարակում, որտեղ նախատեսված է Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը։
Գերասիմ Վարդանյանը բարձրախոսով այս հայտարարությունն արեց այն պահին, երբ Ազատության հրապարակին կից՝ Մաշտոցի պողոտայով անցնում էր Նիկոլ Փաշինյանը՝ իր կողմնակիցների երթով։
«Սադրանքների չենք տրվում։ Նիկոլը արյուն է ուզում, մի արեք։ Բարիկադների թե՛ այս կողմում, թե՛ այն կողմում մեր հայրենակիցներն են։ Կոչ ենք անում բոլորին միանալ մեզ»,-ասաց Գերասիմ Վարդանյանը։
Նա արձանագրեց, որ բոլոր մեր հայրենակիցները Սամվել Ալեքսանյանի և Խաչատուր Սուքիասյանի առևտրի կենտրոններից ստիպողաբար են ցույցի տարվել, և բոլորը պետք է միանան Ազատության հրապարակում ազատության պայքարի կերտմանը՝ առանց Նիկոլ Հայաստանի կերտմանը։
Մանրամասն՝ տեսանյութում․