|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Այսօր «Դիմադրություն» շարժման 5-րդ օրն է Ֆրանսիայի հրապարակում, և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն առաջարկեց երեկոյան երթից առաջ մեկ րոպե լռությամբ հարգել Ֆրանսիայի հրապարակում սրտի կաթվածից մահացած պայքարող քաղաքացու հիշատակը՝ հայտնում է Yerkir.am-ը։
Նա նշեց, որ քաղաքացին մահացավ, որովհետև հրապարկի մոտակայքում բազմաթիվ անվտանգության աշխատակիցներ, ոստիկաններ, ամեն ինչ կան, բայց տարրական Շտապ օգնության մեքենա չեն ապահովել։ Սաղաթելյանը պահանջել տարածքին Շտապ օգնության մեքենա տրամադրել։
«Այս պայքարը մենք շարունակելու ենք նաև այդ քաղաքացու հիշատակի համար»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Իշխան Սաղաթելյանը նաև փաստեց, որ առավոտի մայրաքաղաքում ու մարզերում բազմաթիվ ճանապարհներ փակ են եղել․ «Իրոք, ժողովուրդը ոտքի է կանգնել, համախմբվել, մեր պահանջը հստակ է, հանրային պահանջը ձևավորված»։
Քաղաքացիները դիմադրության և անհնազանդության երթով շարժվեցին մայրաքաղաքի փողոցներով, որեսզի հետո հավաքվեն հրապարակում՝ կարևոր ասելիքի համար։
Երթն առաջ շարժվեց լուռ՝ առանց երաժշտության ուղեկցության։
Մանրամասն՝ տեսանյութում․