Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ստամբուլի Սուրբ Սոֆիային (Այա Սոֆիա-Հաջիա Սոֆիա) պետք է վերադարձվի թանգարանի կարգավիճակը. ասել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը՝ չորեքշաբթի ելույթ ունենալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանում. հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Ես կցանկանայի անդրադառնալ Հունաստանի համար հատկապես կարևոր մի խնդրի` մշակութային իրավունքների լիարժեք պահպանմանը: Բոլոր պետությունները պարտավոր են, անկախ իրենց քաղաքական, տնտեսական, մշակութային համակարգերից, զերծ մնալ մշակույթի հուշարձանների կարգավիճակի փոփոխությունից»,- ասել է Դենդիասը:
Ըստ նրա՝ շահագրգիռ համայնքների կողմից նախնական համաձայնություն ստանալը և բոլոր շահագրգիռ կողմերի նախնական ծանուցումը, ներառյալ՝ՄԱԿ-ի համապատասխան մարմինների, ինչպիսիք են ՅՈՒՆԵՍԿՕ-ն, անփոխարինելի պայման է:
«Ի միջի այլոց, ես նկատի ունեմ Սուրբ Սոֆիայի հուշարձանը մզկիթի վերածելը, ինչը հակասում է մշակութային ժառանգության նկատմամբ հարգանքի ցանկացած հասկացությանը: Այլ միջազգային կազմակերպությունների և հաստատությունների հետ մենք խնդրում ենք վերադարձնել այս հուշարձանին նախկին կարգավիճակը»,- ասել է Հունաստանի ԱԳՆ ղեկավարը:
2020-ի հուլիսին Թուրքիայի պետական խորհուրդը չեղյալ համարեց 1934-ի որոշումը Սբ Սոֆիան մզկիթը թանգարան դարձնելու մասին: Դրանից անմիջապես հետո նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ ինքը հրամանագիր է ստորագրել տաճարը մզկիթի վերածելու և այնտեղ մուսուլմանական ծիսակարգեր իրականացնելու մասին: Առաջին աղոթքը Սուրբ Սոֆիայում կատարվել է հուլիսի 24-ին: