Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայում գործող «Ազգայնական շարժում» (Milliyetçi Hareket Partisi / MHP) կուսակցությունը ներկայացնող՝ ԵԽԽՎ պատգամավոր Քամիլ Այդընը վրդովվել է հայ պատգամավորի հարցից, որը վերաբերել է Ստամբուլի Սուրբ Սոֆիա տաճարը մզկիթի վերածելու՝ Թուրքիայի որոշմանը։ Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում է թուրքական «Անադոլու» պետական լրատվական գործակալությունը։
Թուրք ազգայնամոլ խորհրդարանականը «Անադոլու» գործակալության թղթակցին հայտնել է, թե մի հայ պատգամավոր (թուրքական աղբյուրը հայ խորհրդարանականի անունը չի հրապարակել) ԵԽԽՎ մշակույթի հարցերով ենթահանձնաժողովի նիստում բարձրացրել է Սուրբ Սոֆիա տաճարը մզկիթի վերածելու՝ Թուրքիայի կայացրած որոշման հարցը։
Հայ պատգամավորը մասնավորապես նշել է․ «Մի՞թե Թուրքիայում բավարար չափով մզկիթներ չկային։ Բա ասում էիք՝ Թուրքիան աշխարհիկ երկիր է։ Այն դեպքում, երբ այստեղ այդչափ մզկիթներ կան, ինչո՞ւ է UNESCO-ի հովանու տակ գտնվող Սուրբ Սոֆիան մզկիթ դառնում»։
Թուրք ազգայնամոլ խորհրդարանականը, ի պատասխան այդ հարցին, ասել է․ «Երևանում քանի՞ մզկիթ կա, որ դու ինձանից հաշիվ ես պահանջում։ Դուք ո՞վ եք, ո՞ր իրավունքով եք Թուրքիայի ներքին իրավական որոշման համար հաշիվ պահանջում»։
Հայ խորհրդարանականի սույն նախաձեռնությանն աջակցություն են հայտնել Հունաստանը, Կիպրոսը, Հայաստանը, Ավստրիան և Ֆրանսիան։
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net