կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-03 17:48
Տարածաշրջան

Թուրքիան Սուրբ Սոֆիա տաճարի համար փոխհատուցում չի վճարի շվեյցարական ընկերությանը

Թուրքիան Սուրբ Սոֆիա տաճարի համար փոխհատուցում չի վճարի շվեյցարական ընկերությանը

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյը, ի պատասխան քեմալիստական՝ Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) պատգամավոր Այդըն Օզերի գրավոր հարցմանը, հայտնել է, թե Թուրքիան շվեյցարական Sicpa Turkey ընկերությանը փոխհատուցում չի վճարի թանգարանից մզկիթի վերածված Սուրբ Սոֆիա բյուզանդական տաճարի համար։

Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում է «Ջումհուրիյեթ» պարբերականը։ Հրապարակման մեջ նշվում է, որ վերոհիշյալ ընկերությունը 9 տարի շարունակ Սուրբ Սոֆիան որպես թանգարան շահագործելու իրավունք էր վաստակել։

Akunq.net