կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-25 14:38
Տարածաշրջան

ԱՄՆ-ը Թուրքիային դրդում է Ռուսաստանի դեմ քայլերի. թուրք ծովակալ

ԱՄՆ-ը Թուրքիային դրդում է Ռուսաստանի դեմ քայլերի. թուրք ծովակալ

ԱՄՆ-ը Թուրքիային դրդում է Ռուսաստանի Դաշնության դեմ քայլերի, և անհնար է հասկանալ դրանք ձեռնարկող թուրքական իշխանությունների տրամաբանությունը: Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է Թուրքիայի ՌԾՈՒ պաշտոնաթող ծովակալ Ջեմ Գյուրդենիզը՝ մեկնաբանելով Մոսկվայի արձագանքը ամերիկա-թուրքական զորավարժություններին Սև ծովում:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի համատեղ զորավարժությունները Ռուսաստանի ափերի մոտ ունեն հակառուսական ուղղվածություն և սպառնում են խաղաղությանն ու կայունությանը:

«Թուրքիան այսօր շրջափակման մեջ է․ այն շրջապատված է ոչ միայն Արևմուտքով, այլ նաև արաբական երկրներով, որոնք գործում են միասնական: Բայց այն փաստը, որ Ռուսաստանը և Իրանը գտնվում են արևելքում, զսպող գործոն է Թուրքիայի հակառակորդների համար: Եթե նրանք չլինեին, իմպերիալիստական ուժերը, ինչպես Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, վաղուց երկիրը կտոր-կտոր կանեին»,- ասել է գործակալության  զրուցակիցը:

Ըստ նրա՝ Ռուսաստանը նույն իրավիճակում է: «ՆԱՏՕ-ն ամեն տարի մեծացնում է ճնշումը Ռուսաստանի վրա Բալթյան երկրների, Լեհաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Ուկրաինայի և Վրաստանի միջով: ԱՄՆ-ը բացահայտ հայտարարել է, որ այդ երկրներին կօգտագործի էլ ավելի ինտենսիվ: Թուրքիան ստիպված է նույն դերը խաղալ Սև ծովում՝  քայլեր ձեռնարկել Ռուսաստանի դեմ՝ խրախուսվելով»,- ասել է Գյուրդենիզը:

Նա ափսոսանք է հայտնել, որ Թուրքիայում եվրաատլանտյան համերաշխության կողմնակիցները «ընկնում են այդս ծուղակը»: «Թուրքիան և Ռուսաստանը ավելի քան հարյուր տարի կարողացել են ամրապնդել համագործակցությունը, պահպանել հավասարակշռությունն ու փոխադարձ հարգանքը: Անցած տասնամյակների ընթացքում Թուրքիան, չնայած ՆԱՏՕ-ին անդամակցությանը և ԱՄՆ-ի հրահրմանը, կատարելապես հետևել է այս գծին: Ինչո՞ւ այսպիսի աշխարհաքաղաքական փոթորկի ժամանակ Թուրքիան պետք է Սև ծովում համատեղ վարժանքներ անցկացնի ամերիկյան նավերի հետ և աջակցի նրանց ռազմավարական ռմբակոծիչներին, անհնար է հասկանալ»,- հավելել է թուրք ծովակալը: