Փոխարժեքներ
25 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.47 |
EUR | ⚊ | € 450.39 |
RUB | ⚊ | ₽ 4.5745 |
GBP | ⚊ | £ 515.58 |
GEL | ⚊ | ₾ 141.5 |
Այսպես թե այնպես, միանգամայն հնարավոր է թույլ տալ Անկարայի եւ Կահիրեի նույնիսկ մարտավարական համագործակցությունն այդ գործում, քանի որ կողմերի մերձեցման հիմքում ընկած են մի քանի գործոններ եւ հանգամանքներ, որոնք ձեւավորվել են առնվազն վերջին հինգ տարիներին։ Պատահական չէ, որ միայն 2025 թ-ին թուրքական իշխանությունների ներկայացոցիչները պաշտոնապես առնվազն հինգ անգամ այցելել են եգիպտացի գործընկերներին, նըդ որում՝ գրեթե բոլոր այցերում շրջանառվում է արտաքին գործերի նախարար, MIT-ի թուրքական հետախուզության նախկին ղեկավար Հաքան Ֆիդանի անունը, ով Էրդողանին ամենամտերիմն է։
Ավելին, վերջին ամիսներին խոսք էր գնում Անգամ Թուրքիայի եւ Եգիպտոսի ռազմատեխնիկական համագործակցության մասին։ Ըստ որոշ տվյալների՝ Անկարան արդեն բազմիցս առաջարկել է եգիպտացիներին ձեռք բերել լայնորեն գովազդվող (այդ թվում՝ որոշ զինված հակամարտոթյունների ժամանակ) հարվածային անօդաչու թռչող սարքեր կամ 5-րդ սերնդի թուրքական հեռանկարային TF-X KAAN կործանիչ, հենց որ փորձարկումներն ավարտվեն, եւ ինքնաթիռը սերիական արտադրության մեջ մտնի: Այս լուրերն առավել զարմանալի են․ դեռեւս հինգ տարի առաջ Անկարան եւ Կահիրեն քիչ էր մնում բախվեին Լիբիայում՝ միմյանց հակառակ ճամբարներին աջակցելու գետնի վրա։ Բացի այդ, Լիբիայի վերաբերյալ Անկարայի եւ Կահիրեի հակասությունների հիմքում էներգետիկ բնույթի շատ ավելի խորքային շահեր են։ Տարածաշրջանում մրցակցող երկու խաղացողներ մինչեւ վերջրս վիճում էին Արեւելյան Միջերկրական ծովի էներգակիրների պատկանելության շուրջ։ Եգիպտոսը փաստացի աջակցում էր Թուրքիային թշնամական, այսպես կոչված, էներգետիկ եռյակին՝ ի դեմս Իսրայելի, Կիպրոսի եւ Հունաստանի, պատրաստ լինելով աջակցել ածխաջրածինների տեղափոխմանը, եթե չհանգստացնի իր դիրքերը հանքավայրերում։
Թվում է, թե այժմ թուրքերը պատրաստ են հաշվի առնել եգիպտական երկարաժամկետ շահերը բացառիկ տնտեսական գոտիների եւ գազի հանքավայրերի սահմանազատման վերաբերյալ: Եթե այս ենթադրությունները հաստատվեն, ապա այս դեպքում, հավանաբար, մի կողմից Կահիրեի, իսկ մյուս կողմից՝ Աթենքի, Նիկոսիայի եւ Արեւմտյան Երուսաղեմի ճանապարհները կարող են ցրվել: Ամեն դեպքում, թուրքերի՝ երկարաժամկետ կապեր կառուցելու եւ եգիպտացիների շահերը հաշվի առնելու փորձը տեղավորվում է նաեւ Արեւելյան Միջերկրական ծովում միջազգային դիրքավորման ավելի լայն ռազմավարության մեջ։ Պատահական չէ՝ էներգետիկայի ոլորտում իմաստով եւ նշանակությամբ նման պայմանվորվածություններ այժմ Անկարայի կողմից նախապատաստվում են նաեւ Դամասկոսի նկատմամբ եւ ավելի վաղ ձեռք էին բերվել Լիբիայի Արեւելքի (Բենգազի) հետ։ Եգիպտոսի հետ Թուրքիայի էներգետիկ համագործակցության ամրապնդումը հաստատ անհնար է առանց Անկարայի կողմից Կահիրեի հարեւանների հետ խճճված գորդյան հանգույցներ սանձազերծելու։ Ենթադրելի ՝է թուրքական ակտիվ եւ ճկուն դիվանագիտության ավանդույթներում Եգիպտոսի հետ գործարք կնքելու պահը բավական հարմար է ընտրված։
Նախ, Կահիրեն, որպես իսլամական եւ արաբ կարեւոր խաղացող, խիստ շահագրգռված չէ Իսրայելի ռազմական-ռազմավարական (եւ ավելի լայն աշխարհաքաղաքական) ամրապնդմամբ՝ Գազայի հատվածում արաբ բնակչության ողբերգության խորապատկերին։ Առավել եւս, որ եւ Վաշինգտոնը, եւ Արեւմտյան Երուսաղեմն անխոնջ կրկնում են՝ պաղեստինցիներին «պետք է ինչ-որ տեղ վերաբնակեցնել», ինչը տնտեսապես թուլացած Եգիպտոսի կողմից ընկալվում է որպես էքզիստենցիալ սպառնալիք։
Երկրորդ՝ ԱՄՆ-ն զգալիորեն կրճատել է Եգիպտոսին տրամադրվող ռազմական օգնությունը Թրամփի՝ նախագահի աթոռին վերադառնալուց հետո։Այլ կերպ ասած՝ բուրգերի երկիրը փաստացի կտրված է Վաշինգտոնի ռազմկան օգնությունից, այն էլ Կահիրեի սահմանների համար նման անհանգիստ ժամանակաշրջանում։ Ինչպես չանհանգստանալ: Այս հանգամանքը եգիպտացիներին գործնականում մանեւր չի թողնում, երբ զրուցակիցները, օրինակ՝ թուրք (կամ, օրինակ, չինացի), նրանց երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցություն են առաջարկում։
Երրորդ՝ Թուրքիայի ավանդական դաշնակից Քաթարը նույնպես մոտեցրել է դիրքերը Եգիպտոսի հետ, ինչը թուրքերի համար լրացուցիչ հեշտացնում է խաղը, առավել եւս հիմա, երբ Պարսից ծոցում արաբական վտարանդիներից Դոհան, թեկուզ շատ վերապահումներով, վերածվել է իսրայելական ագրեսիայի թիրախի։ Հազիվ թե պատահական է, որ Կահիրեն եւ Դոհան ՀԱՄԱՍ-ի ղեկավրության վրա հարձակումից քիչ առաջ միասնական դիրքերից կոչ էին անում միջազգային հանրությանը ճնշում գործադրել Իսրայելի վրա Գազայում զինադադարի համար։ Պետք չէ մոռանալ նաեւ այն մասին, որ Քաթարի տարածքում տեղակայված է թուրքական ռազմաբազա, ինչը Իսրայելի հարձակումը վերածում է Թուրքիայի ուղղությամբ նետված «ձեռնոցի»։
Ավելին, իսրայելական KAN պարբերականը հայտնել է՝ Նեթանյահուի ռեժիմը դիտարկել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վրա հարձակում իրակնացնելու հնարավորությունը նաեւ անմիջապես թուրքական տարածքում: Իսկ Քաթարին հարված հասցնելու որոշումը կապված է միայն անհաղթահարելի ուժի այն հանգամանքի հետ, որ Թուրքիայի հանրապետությունը մնում է ՆԱՏՕ-ի անդամ, եւ նրա տարածքում հնարավոր հանդուգն ահաբեկչությունը Ալյանսին կդներ ծանր մտորումների մեջ…։
Վերջապես, գոյություն ունի նաեւ մեկ այլ գլոբալ-քաղաքական գործոն, որը ենթադրում է Թուրքիայի եւ Եգիպտոսի հետագա մերձեցում։ Վերջին մի քանի տարիների ընթացքում Կահիրեն ականատես է եղել հավաքական Արեւմուտքի կողմից լոբբինգի ենթարկված եւ Իսրայելի կողմից դրան հարող՝ Արեւելյան Միջերկրածովյան խողովակաշարի» (EastMed), ինչպես նաեւ «Հնդկաստան-Մերձավոր Արեւելք-Եվրոպա» միջազգային տնտեսական միջանցքի (IMEC) նախագծի տապալմանը:
Այսպիսով, տրանսպորտային միջանցքների եւ երթուղիների համար պայքարում Եգիպտոսը, ինչպես Թուրքիան, ակնհայտորեն չէր ցանկանա հայտնվել պարտվողների ճամբարում՝ Իսրայելի եւ ԱՄՆ-ի հետ միասին։ Առավել եւս, որ Արեւմտյան ծրագրերի երբեմնի առանցքային օղակ Հնդկաստանը, դատելով Վաշինգտոնից եւ Արեւմտյան Երուսաղեմից նրա հեռավորությունից, ակնհայտորեն կորցրել է հետաքրքրությունը տարածաշրջանի համար խորթ նախագծերի նկատմամբ։
Ավելին, Թուրքիայի հետ համատեղ Եգիպտոսը կարող էր մասնակցել հետպատերազմյան Արեւելյան Միջերկրական ծովի ճակատագրի ձեւավորմանը։ Ի վերջո, ցույց է տալիս պրակտիկան, սպասել ծովից եղանակ՝ ամենավատ ռազմավարությունը բոլոր հնարավոր ռազմավարություններից վատագույնն է։ Շատ ավելի հետաքրքիր է ձեւակերպել խաղի կանոնները տարածաշրջանում, քանի դեռ դրանք թելադրված չեն Վաշինգտոնից կամ արեւմտյան Երուսաղեմից։
Աղբյուրը՝ vpoanalytics.com-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի