Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքական ազգայնական Yeni Akit թերթին տված հարցազրույցում Ծովային և գլոբալ ռազմավարության հետազոտությունների կենտրոնի ղեկավար և Թուրքիայի նավատորմի նախկին ղեկավար Ջիհաթ Յայջըն, որը «Կապույտ հայրենիք» (Mavi Vatan) թուրքական ծավալապաշտական կոնցեպցիայի հեղինակն է, ասել է, որ «թյուրքական բանակի» հրատապ ստեղծումը անհրաժեշտություն է։
Յայջըն նման կարծիք է հայտնել Ղազախստանում ՀԱՊԿ ուժերի տեղակայման համատեքստում՝ անդրադառնալով այս առաքելությանը Հայաստանի մասնակցությանը։
Այս կապակցությամբ Յայջըն նշել է. «Այն, որ ՀԱՊԿ-ի ենթակայության տակ գտնվող հայկական բանակը այն երկրների թվում է, որոնք Ղազախստան են մտցրել, այսպես կոչված, «խաղաղապահ ուժեր», մի իրադարձություն է, որից պետք է դաս քաղի ողջ թյուրքական աշխարհը։ Խնդրի էությունը սա է. Թուրանի բանակը պետք է անհապաղ ստեղծվի: Մեզ և՛ Ղազախստանի ապագայի, և՛ թյուրքական աշխարհի ինտեգրման տեսակետից մտահոգում է Ղազախստան ՀԱՊԿ ուժերի ներխուժման և ռազմավարության հարցը՝ հատկապես հաշվի առնելով, որ դրանց թվում են Հայաստանի զինծառայողները», - նշել է նա: