|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Վրաստանը պարզեցնում է Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ուկրաինայի և Ղազախստանի քաղաքացիների մուտքի կանոնները. հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Նախկինում այդ երկրների քաղաքացիները Վրաստան կարող էին հասնել միայն պատվաստման ամբողջական փաստաթղթով:
«Հայաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը ավելացվել են այն երկրների ցուցակում, որոնց քաղաքացիները մարտի 1-ից կկարողանան մուտք գործել Վրաստան ՊՇՌ թեստի միջոցով: Ցամաքային սահմաններին մենք շարունակում ենք պահպանել ներկայիս ռեժիմը»,- ասել է Ղարիբաշվիլին: