կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-10 18:20
Աշխարհ

Պետդուման հեշտացրել է ՌԴ քաղաքացիության տրամադրումը ռուսական բուհերն ավարտածներին

Պետդուման հեշտացրել է ՌԴ քաղաքացիության տրամադրումը ռուսական բուհերն ավարտածներին

ՌԴ Պետդուման երկրորդ ընթերցմամբ հավանության է արժանացրել «ՌԴ քաղաքացիության մասին» օրենքում արված փոփոխությունները, որոնք հեշտացնում են ՌԴ քաղաքացիության տրամադրումը ռուսական բուհերը ավարտածներին և ՌԴ-ում գործունեություն  ծավալող գործարարներին ու ներդրողներին. հայտնում է ИТАР-ТАСС-ը:

 

Օրենքը կտարածվի այն անձանց վրա,  որոնք բնակվում են ՌԴ տարածքում և ռուսական դիպլոմ են ստացել 01.07.2002-ից հետո, նաև այն գործարարների վրա, ովքեր մինչ համապատասխան դիմում ներկայացնելը 3 տարուց ոչ պակաս գործունեություն են ծավալել ՌԴ-ում եւ ունեն տարեկան 10 մլն ռուբլուց ոչ պակաս եկամուտ:

 

Օրենքը կվերաբերի նաև օտարերկրյա այն ներդրողներին, որոնց ներդրման մասնաբաժինը ռուսաստանյան իրավաբանական անձի կանոնակարգային կապիտալում կլինի 10 տոկոսից որ պակաս` այդ կապիտալի` 100 մլն ռուբլուց ոչ պակաս լինելու դեպքում: