Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այսօրվա հրատապ նիստի ավարտից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կես ժամվա ընթացքում հայտարարություն կտարածեն։
«Հարգելի լրագրողներ, կես ժամվա ընթացքում հայտարարություն կտարածենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ըստ Yerkir.am-ի տեղեկությունների, օրակարագի գլխավոր թեման կորոնավիրուսն է եղել։
Վերջին ժամերի ընթացքում բազմաթիվ կոչեր են հնչել ուղղված վարչապետին՝ դադարեցնելու Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը։ Այսօր Վայոց Ձորում բնակիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետը հայտարարել էր, որ եթե անհրաժեշտություն լինի, կդադարեցնեն քարոզարշավը։
Նշենք, որ նախօրեին 3 քաղաքացի ախտորոշվել է կորոնավիրուսով, նրանց հետ սերտ շփում ունեցած 57 անձ մեկուսացվել է։ Այսպիսով Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 4-ի, 88 անձ մեկուսացված է։