Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վահագն Ալեքսնանյանն ասում է՝ մի երաշխիք կարող եմ տալ, որ եթե Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հաջողի, ինչ կլինի։ Անհնար է չհարցնել՝ պայմանավորվել եք արդեն, հարձակվելո՞ւ են։ Այս մաիսն ԱԺ ամբիոնից հարց բարձրացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Նա անդրադարձավ Արցախի լուծարման հրամանագրի մասին ՔՊճ-ի մեղադրանքներին։ Նա հիշեցրեց այն պայմանները, որոնց պատճառով էլ ստորագրվեց այդ հրամանագիրը ու հիշեցրեց, որ այն չեղարկվել է։
«Ի՞նչ է զիջում Ադրբեջանը։ Ինչից ասես խոսում եք, բացի տրիվիալ հարցի պատասխանելուց։ Եթե սրանք բանակցություններ են, եթե այս ամեն ինչը փոխզիջում է, ի՞նչ է զիջում Ադրբեջանը։ Եթե այդ հարցին չեք կարողանում պատասխանել, մարդիկ հասկանում են՝ ինչ է կատարվում։ Ու նենց եք վրդովվում, որ ձեր դեմ ցույցեր են տեղի լինում, որ հազարավոր մարդիկ փողոց են հայտնվում, պաստառներ են պահում, բա․ ի՞նչ պիտի անեին, շնորհակալությո՞ւն հայտնեին» ,-ասաց Վարդանյանն ու անցավ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման մասնակիցների հասցեին ՔՊ-ի հնչեցրած մեղադրանքին, թե իբր գործակալներ, շպիոններ են։ Նա հրավիրեց ՔՊ-ականներին միասին դիմել դատախազություն։ Վարդանյանը միացրեց Լոս Անջելեսում թուրքերի հավաքից տեսանյութ,որտեղ թուրքերը վանկարկում են Թաշինյանի անունը։ «Երբ Թուրքիան ու Ադրբեջանն են դարձել ձեր հենարանը, եկել շպիոնաժի՞ց եք խոսում»։
Մանրամասն՝ տեսանյութում