|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Դիմում եմ ՔՊ պատգամավորներին՝ ցանկացածիդ հրավիրում եմ մեր տուն, որ դուք բարձրաձայնում եք խաղաղության մասին»,- ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Ցույց տալով իր մայրիկի լուսանկարը՝ Գեղամ Մանուկյանն ընդգծեց․ «Սա մայրիկիս լուսանկարն է՝ արված 2022 թվականի դեկտեմբերի 12-ին, իր ծննդյան օրն էր, պատշգամբում նստած այս պատկերը ուղղակի հեռախոսով նկարեցի։ Մի քանի օր հետո լուրն եկավ, որ Արցախը հայտնվել է շրջափակման մեջ։ Մորս այս կարոտով հայացքը մինչև հիմա շարունակվում է։ Խնդրում եմ եկեք մեր տուն որևէ մեկդ ու մամայիս համոզեք, որ խաղաղությունը եկել է։ Գնացեք Ներքին հանդ և գյուղացուն համոզեք, որ իր հարազատին չի կարողանում հուղարկավորել իրենց գերեզմանում, որովհետև ադրբեջանցին է նստած, ու ասեք՝ խաղաղությունը եկել է»։