Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
3 տարի առաջ այս դարպասները բացել էին, ասում էին՝ Ազգային ժողովը ժողովրդինն է, այլևս Հայաստանում փակ դարպասներ չեն լինելու, հիմա նայեք այս դարպասներին՝ վերջին 2-3 ամսվա մեջ կրկնակի ամրացրել են՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Երևանի Պրահայի այգուց մեկնարկած անհնազանդության երթի ժամանակ, որը կանգ առավ Ազգային ժողովի շենքի դիմաց։
Նա նշեց, որ սա է այս «ժողովրդի իշխանության» դիմագիծը՝ բոլոր բաց դռները փակել են և շարունակելու են ճաղերի հետևից նայել մեր ժողովրդին և հասարակությանը։
«Այս խորհրդարանում կան պատգամավորներ՝ իշխանական մեծամասնության պատգամավորները, ովքեր դեռ չեն գիտակցում մեր երկրում ստեղծված իրավիճակի լրջությունը։ Մեկ անգամ ևս կոչ ենք անում՝ խելքի՛ եկեք, կանգնեք ժողովրդի կողքին, մի դարձեք այդ դավաճանի հենարանը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․