|
Փոխարժեքներ
25 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.01 |
| EUR | ⚊ | € 428.44 |
| RUB | ⚊ | ₽ 5.1334 |
| GBP | ⚊ | £ 496.45 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Հայաստանն այլեւս երբեք չի կարողանա ամերիկյան «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայից ֆինանսական աջակցություն ստանալ, եթե չվերականգնի կոռուպցիայի եւ կառավարման մասով արդարացի կառավարման ցուցիչները:
Այդպիսի եզրակացության կարելի է հանգել ի պատասխան մեր թղթակցի հարցման` ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ստացած պատասխանից, որում, մասնավորապես, ասվում է. «ՀՄԿ-ն գործընկերություն է անում լավ կառավարում, ազատ տնտեսություն ունեցող երկրների հետ, որոնք ներդրումներ են կատարում իրենց ժողովրդի մեջ: ՀՄԿ ծրագրերին տվյալ երկրի համապատասխանությունը որոշվում է` հիմնվելով ՀՄԿ ցուցանիշների կատարման վրա: Դա գնահատվում է ամեն տարվա նոյեմբերին: ՀՄԿ-ի խորհրդի` 2011-ի հունվարին տեղի ունեցած նիստում ՀՀ-ին երկրորդ ծրագիր տրամադրելու թեման չի քննարկվել` հաշվի առնելով ՀՀ-ում ՀՄԿ-ի Արդարացի կառավարման ցուցանիշի կատարումը կոռուպցիայի եւ կառավարման մասով»:
ԱՄՆ դեսպանատան մեր աղբյուրները հաստատեցին վերը բերված մեր եզրակացությունների ճշմարտացիությունը: ՀՀ-ն նոր ֆինանսավորում ստանալու համար ՀՄԿ-ին կարող է դիմել մինչեւ նոյեմբեր, այսինքն` վերը նշված ցուցանիշները պետք է բարձրանան մինչ այդ: