Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ Արեգ Ազատյանի և Շողիկ Թադեւոսյանի «Ռոմանտիկները» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի էր ունեցել հունվարի 26-ին Գյոթեբորգի միջազգային կինոփառատոնում: Ֆիլմում խաղում են ճանաչված դերասաններր Նարեկ Ներսիսյանն ու Նարեկ Քթոյանը, նաեւ` Կարեն Խոսրովյանը, Դեւիդ Ֆրանցրեբը, Ռոբերտ Դանելյանը, Հակոբ Մանուկյանը, Արթուր Ղալումյանը եւ Րաֆֆի Էլլիոթը:
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ շատ ծանր նստվածք թողեց ֆիլմն իր վրա:
«Գիտե՞ք` ես ինքս ինձ հետ պայքարի մեջ եմ, չեմ ուզում հավատալ, որ մեր փոխհարաբերությունները հասել են այս աստիճանի, բայց դա, թերևս, իրականությունն է: Անհրաժեշտ էր այս ֆիլմի գոյությունը, բայց պետք է նաև, որ «ձայն բարբառո հանապատի» չդառնա` արեցինք, ասացինք, և ոչ ոք ոչինչ չլսեց: Կուզենայի` ինչ-որ բան արթնանա երիտասարդների մեջ, այս դատարկ, անիմաստ, անբովանդակալից կյանքով չապրեն: Ի վերջո, ուրիշ Հայաստան չեն ունենալու, խելքի եկեք»,- ասաց Ստեփանյանը:
Նա նշեց նաև, որ չի կարող չգնահատել արած աշխատանքը, և իրեն հատկապես ուրախացնում է այն, որ երիտասարդները կարողանում են լավ ֆիլմ նկարել:
Հիշեցնենք, որ ֆիլմի պատմությունը երիտասարդ դերասանի մասին է, ով պատրաստվում է մեկնել ԱՄՆ եւ իր 5 մտերիմ ընկերների հետ հրաժեշտի խնջուք է կազմակերպում, սակայն չնախատեսված դեպքերի շղթան բերում է ողբերգության: