կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-04 13:53
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կոչ եմ անում բոլոր գեներալներին, ում թույլ չտվեցին հաղթել, վաղը եկեք հարթակ․ «Սիսական» ջոկատի հրամանատար

Կոչ եմ անում բոլոր գեներալներին, որոնց մեկուսացրին, ում թույլ չտվեցին մասնակցել ու հաղթել այս պատերազմում, նրանց, ովքեր ուսադիր են կրել գեթ մեկ օր՝ եկեք հարթակ, միացեք ժողովրդին՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը մամուլի ասուլիսում՝ կոչ անելով վաղը՝ դեկտեմբերի 5-ին, ժամը 15։00-ին գալ Ազատության հրապարակ Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքին մասնակցելու։

Նա կոչ արեց գալ ու իրենց «ցասումն արտահայտել այս սորոսական նախրի դեմ»։

Աշոտ Մինասյանը կարևոր է համարում, որ նախ՝ խոսեն հոգևորականները. «Ես հայ առաքելական եկեղեցու հավատավոր զավակ եմ: Ես կոչ եմ անում Վեհափառին, բոլոր սրբազաններին՝ վաղը գալ հարթակ»:

Նա նաև սգակիր մայրերին կոչ արեց գալ Ազատության հրապարակ․ «Ձեզ միամտացրել են, ձեզ ամեն օր խաբում են, կոչ եմ անում գալ, եկեք միասնական լինենք ու ապացուցենք մեր տեսակը, մեր հայ լինելը»:

«Սիսական» ջոկատի հրամանատարը համոզված է, որ Նիկոլ Փաշինյանը այս դավաճանությունը միայնակ չի ծրագրել։

«Արդեն 2,5 տարի մենք խոսում ենք սորոսական թիմի մասին, որի մեջ է Նիկոլ Փաշինյանը, իր ամբողջ կառավարությունը: Նրա կառավարության ու պատգամավորներից շատերի ուսերի վրա գրիժա ա, գլուխ չի, քանի որ նրանք կարող են միայն թութակի նման կրկնել՝ ասել այն, ինչն ասում է իրենց ղեկավար կոչեցյալը»,- ասաց Աշոտ Մինասյանը:

Իսկ Նիկոլ Փաշինյանը, նրա համոզմամբ, կրկնում է այն, ինչը մատուցում են այլանդակ ուժերը, որոնց պետք չէ, որ մեր պետությունը հզոր լինի, որը տարածաշրջանում ուներ իր դերակատարությունը:

Աշոտ Մինասյանը, լինելով երեք պատերազմի մասնակից, վստահ է, որ Նիկոլ Փաշինյանը որքան էլ փորձի իր համախոհներով գործ կարել իր վրա, չի ստացվելու:

«Ես կարող եմ յուրաքանչյուրի դեմ միայնակ մենամարտի դուրս գալ, եթե ունեմ նման թշնամի: Եթե նա ունակ է ինձ հետ մենամարտելու, ես իրեն հրավիրում եմ մենամարտի՝ տալով մի քանի իրավունք՝ վայրի, ժամանակի, զենքի ու առաջին կրակոցի իրավունք: Եթե ունակ է, թող գա, եթե ոչ, կարող է իր «Էրատո» ջոկատի հրամանատարին ուղարկել ինձ հետ մենամարտելու: Սակայն ես, որպես ասպետ, հրաժարվում եմ մենամարտել կնոջ դեմ»,- ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում․