կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-20 18:24
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօր մեր խրամատը թաց ասֆալտի վրա է և մենք այդ խրամատը չենք թողնելու. Գերասիմ Վարդանյան

Այստեղ փողոցում կանգնած ՀՀ քաղաքացին չի ընկրկելու ցրտի առաջ, անձրևի կամ ձյան առաջ, քանի որ իմ եղբայրները խրամատներում անձրևի ու ցեխի մեջ կռվում է թշնամու դեմ և պաշտպանում է իր հայրենիքը. այս մասին այսօր Երևանում տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը։

«Իսկ այսօր մեր խրամատը թաց ասֆալտի վրա է և մենք այդ խրամատը չենք թողնելու, այդ խրամատը չենք հանձնելու։ Կեցցե այն հայը, որ կանգնած է այս խրամատում։

Հայրենակիցներ եթե վաղը մենք կորցրեցինք Սյունիքը, եթե վաղը մենք կորցրեցինք մեր հայրենքի ևս մի մասը, եթե մեր հայրենակիցների մի մեծ մասը ևս դառնա հայրենազուրկ, վաղը ոչ մի տեղ մեղավոր ման չգաք, քանզի մեղավորը դու ես քո անտարբերությամբ ու անվճռականությամբ, երբ քո եղբայրներն ու քույրերը ամիսներ շարունակ փողոցում պայքարում էին այս արհավիրքի դեմ, դու տանը նստած ինքդ քեզ համոզելով, խուսափում էիր հրապարակ դուրս գալուց»։