|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱՄՆ Սենատին չի հաջողվել քվեարկություն անցկացնել Սիրիայի կառավարությանն օգնություն ցուցաբերելու համար պատժամիջոցների սահմանում ենթադրող օրինագծի հաստատման հարցով. հայտնում է РИА Новости-ն:
Փաստաթղթին աջակցություն է հայտնել սենատորների 2/3-րդից էլ քիչ մասը: Մինչդեռ դեմոկրատները նախապես հայտարարել էին, որ չեն պատրաստվում հավանություն տալ որևէ օրինագծի, որն ուղղված չէ «շաթդաունի» (կառավարության աշխատանքի դադարեցում) վերացմանը: Արդյունքում` օրինագծի հետագա քննարկմանը կողմ է արտահայտվել ընդամենը 56 սենատոր, սակայն հարկավոր էր 60-ի համաձայնությունը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ դաշնային գերատեսչությունների մի մասը դեկտեմբերի 22-ից չի աշխատում կամ աշխատում է սահմանափակումներով` բյուջեի բացակայության պատճառով: Թրամփը պահանջում է 5,6 մլրդ դոլար հատկացնել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար, դեմոկրատները դեմ են: